Հաղորդման ընթացքում քննարկվում է, թե ինչպես է Ադրբեջանում ընկալվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ հասարակությունը, ընդհանուր առմամբ, զգուշավոր է տրամադրված, սակայն փորձագիտական եւ մեդիա շրջանակներում աճում է խաղաղության համաձայնագրի աջակցությունն ու դրա անհրաժեշտության գիտակցումը։ Փորձագետներ Բորիս Նավասարդյանը եւ Շահին Ռզաեւը նշում են նաեւ նոր գործոնի ի հայտ գալը՝ երկու երկրների ընդհանուր արտաքին սպառնալիքների եւ համընկնող շահերի գիտակցումը, ինչը խթանում է համագործակցությունը։ Միեւնույն ժամանակ ընդգծվում է գործընթացի խոցելիությունը, որը կախված է ինչպես ներքին քաղաքական գործոններից, այնպես էլ արտաքին դերակատարների ազդեցությունից։