Skip to content

Ի՞ՆՉ ԿԲԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հաղորդման ընթացքում քննարկվում է արհեստական բանականության ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա՝ առաջին հերթին ՏՏ ոլորտի զարգացման համատեքստում։ Փորձագետները՝ Արթուր Պապյանը Երեւանից եւ Ջեյխուն  Խալիլովը Ադերբեջանից, նշում են, որ ԱԲ-ն բարձրացնում է ընկերությունների արտադրողականությունը, սակայն միաժամանակ նվազեցնում է սկսնակ մասնագետների պահանջարկը եւ փոխում աշխատաշուկան։ Երկու երկրներում էլ ՏՏ ոլորտը դիտարկվում է որպես տնտեսության կարեւոր շարժիչ, սակայն առկա են ենթակառուցվածքների խնդիրներ, կադրերի արտահոսք եւ ռազմավարական պլանավորման բացեր։

Առանձին ուշադրություն է դարձվում տվյալների կենտրոնների ստեղծմանը եւ միջազգային գործընկերների, հատկապես ԱՄՆ-ի հետ համագործակցությանը, ինչը կարող է տարածաշրջանը դուրս բերել գլոբալ մակարդակ, սակայն նաեւ պարունակում է կախվածության եւ անվտանգության ռիսկեր։ Մասնակիցներն ընդգծում են, որ ռեսուրսների (էներգիա, ջուր, ինտերնետ ենթակառուցվածքներ) համար մրցակցությունը կարող է ուժեղանալ, բայց միաժամանակ կա տարածաշրջանային համագործակցության ներուժ։