«Շփման գիծ – շաբաթվա իրադարձությունները» հաղորդման նոր թողարկման մեջ փորձագետներ Ֆարհադ Մամեդովը և Արեգ Քոչինյանը քննարկում են ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան: Փորձագետներն ընդգծում են, որ ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել իր ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում և առաջ մղել ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակում նաեւ խաղաղության օրակարգի շուրջ հակասական ազդանշանների շուրջ՝ անդրադառնալով Բաքվի դատարանի վճիռներին և մարդասիրական հարցերին: Զրույցը նաև շոշափում է Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի փորձերը դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և նվազեցնել կախվածությունը մեկ ուժի կենտրոնից: