«Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման մեջ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գյուլշան Փաշաևան և Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը քննարկում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնագրի նախաստորագրումից հետո։
Մասնակիցները համաձայն են, որ կողմերը շարժվում են հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ, ներառյալ ուժի կիրառումից հրաժարումը, տնտեսական և մարդասիրական կապերի զարգացումը։ Ընդգծվում է քաղհասարակության ներգրավվածության և ժողովուրդների միջև անվստահության հաղթահարման դրական օրակարգի կարևորությունը։ Այդուհանդերձ, նշվում է, որ գործընթացը անշրջելի կդառնա միայն լիարժեք խաղաղության պայմանագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո։