Skip to content

ՎԵՆՍԻ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ԱՄՆ-Ն ՓՈԽՈ՞ՒՄ Է ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

«Շփման գիծ. արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկմանը  քննարկվում է ԱՄՆ-ի դերի աճը Հարավային Կովկասում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի ֆոնին: Մասնագետներ Արեգ Քոչինյանը և Ֆարհադ Մամեդովը վերլուծում են Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի (TRIPP) նշանակությունը, խաղաղության գործընթացի հեռանկարները և ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և անվտանգային ոլորտներում:
Հատուկ ուշադրություն է դարձվում Թրամփի խաղաղության խորհրդին որպես այլընտրանքային միջազգային հարթակ և տարածաշրջանի դերը նոր իրավիճակում: Քննարկվում են նաև խորհրդանշական քայլեր, ինչպիսիք են Շեյխ Զաեդի խաղաղության մրցանակը, և տնտեսական կարգավորմանը, տարանցմանն ու առևտրին առնչվող  հարցեր: