Անցնող տարին հագեցած էր հայ-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ասպեկտներին առնչվող իրադարձություններով։ Ագրեսիվ հռետորաբանությունից՝ մինչեւ մոտալուտ խաղաղության մասին ոգեւորիչ հայտարարություններ, սահմանային կրակոցներից՝ մինչեւ ապրանքներով բեռնված առաջին վագոնների առաքում։ «Արդիական թեմա» շարքի տարվա վերջին թողարկմանը արդյունքների մասին զրուցել են քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Ահմեդ Ալիլին։
Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։