Skip to content

ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ․ ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ, ԲԱՅՑ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԱԼՎԵԼ

Երևանի և Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախագիծը երկարատև ընդմիջումից հետո վերսկսում է աշխատանքը: Նոր եթերաշրջանում ծրագիրը կհեռարձակվի Press Clubs TV-ով, որը երկու մամուլի ակումբների համատեղ պլատֆորմն է: «Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման այս թողարկման ընթացքում քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը և Արեգ Քոչինյանը քննարկում են վերջին ամիսների իրադարձությունները, մասնավորապես՝ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրման ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների վրա և ապագա ակնկալիքները խաղաղության գործընթացից:

Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։