Աբու Դաբիում ավելի քան հինգ ժամ տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանակցություններից հետո մամուլում մի շարք տեղեկություններ սկսեցին շրջանառվել դրանց ոչ հրապարակային արդյունքների մասին։ Մասնավորապես, խոսվում է խաղաղության համաձայնագրի հնարավոր նախաստորագրման, ինչպես նաեւ՝ Մեղրիի ճանապարհի վերաբերյալ նոր զարգացումների մասին։ Որքանո՞վ են այդ տեղեկությունները հավաստի, արդյո՞ք չափազանցված ակնկալիքներ գեներացնողները չեն փորձում խաթարել բանակցային գործընթացը, ի՞նչ պետք է իսկապես սպասել առաջիկա ամիսներին։
Արդեն տեւական ժամանակ է՝ Բաքուն ու Երեւանը միմյանց մասին խոսակցությունները վարում են կառուցողական հունի մեջ՝ փորձելով նվազեցնել տասնամյակներ ի վեր սովորական դարձած կոշտ ու հաճախ սպառնալից բառապաշարը։ Անգամ միջազգային ասպարեզում որոշ դեպքերում նրանք ցույց են տալիս, որ դոգմատիկ թվացող «Այն, ինչ ձեռնտու է Բաքվի համար վնասակար է Երեւանի համար, եւ հակառակը» բանաձեւը կարող է արդիական չլինել։ Ի՞նչ հետագա քայլեր պետք է ձեռնարկել՝ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահության ամրապնդման համար։
Ռուսաստանի հետ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները, որոշ ժամանակ տուրբուլենտության մեջ գտնվելուց հետո առնվազն հռետորաբանության մակարդակում հանդարտվել են, սակայն, ինչպես հայտնի անեկդոտում, «նստվածքը մնացել է» ։
Շարունակում են լարված մնալ Եվրամիության եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները եւ կողմերը, կարծես թե, իրենց ներկա դիրքորոշումից նահանջվելու նշաններ ցույց չեն տալիս։ ԻՆչպե՞ս պետք է դիրքավորվեն այս պայմաններում Բաքուն ու Երեւանը։
CivilNet-ի ալիքում «Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը քննարկել են այս եւ այլ հարցեր։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։