Skip to content

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ «ՏԵԿՏՈՆԱԿԱՆ» ՇԱՐԺԵՐԸ․ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՄՈՏԵՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ

«Շփման գիծ – արդիական թեմա» հաղորդման այս թողարկումը տեսագրվում էր այն ժամանակ, երբ Աբու Դաբիում հանդիպում էին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը։ Այս հանդիպումը ուշագրավ էր նրանով, որ վաղուց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ առանց միջնորդների հատուկ հանդիպում տեղի չէր ունեցել։ Հինգ ժամից ավելի տեւած բանակցությունները շատ վերլուծաբաններ նոր փուլի սկիզբ են համարում։ Ի՞նչ առարկայական ակնկալիքներ կարող են ունենալ կողմերը հանդիպումից հետո՝ ՍիվիլՆեթի տաղավարում քննարկել են «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ հետխորհրդային մի շարք այլ երկրներում, Մոսկվայի հետ հարաբերություններում տեղի ունեցած «տեկտոնական» տեղաշարժերի խորքային պատճառներին եւ հնարավոր հետեւանքներին։

Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։