Skip to content

ՃԱՆԱՉԵԼ՝ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ․ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակագիտական ոլորտում վերջին երեսնամյակում գերիշխող է եղել ոչ այնքան գիտական ճշգրտությանը հետեւելը, այլեւ քաղաքական, «հայրենասիրական» նարրատիվների առաջմղումը, ինչը որպես կանոն խորացրել է երկու հասարակությունների միջեւ եղած առճակատումը, ուռճացրել եղած խնդիրներն ու նոր խմդիրներ առաջ քաշել։

Մյուս կողմից, նորանկախ երկրների գիտական եւ փորձագիտական հանրությունը շարունակել է դժգոհություն արտահայտել այն փաստից, որ վերջին առնվազն երկու հարյուրամյակներում մեր ժողովուրդների պատմությունը գրվել է կայսրության թելադրած կարծրատիպերի եւ քաղաքական նպատակահարմարությունների շրջանակներում։

«Սիվիլնեթի» ալիքում տեղի ունեցած «Շփման գիծ. արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման հյուրերը՝ փորձագետներ Լալա Ջումաեւան եւ Սամվել Մելիքսեթյանը կարծում են, որ միմյանց հասկանալու համար նախ պետք է ճանաչել միմյանց, ինչը ենթադրում է նաեւ անաչառ ու որակյալ գիտական եւ այլ հետազոտությունների խթանում։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։