Skip to content

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՍՈՒՐ ԲԱՆԱՎԵՃԵՐ՝ ՄՅՈՒՍ

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին համագործակցել հակամարտության տարբեր փուլերի ընթացքում անհետ կորածների ճակատագրերին վերաբորող հարցերում։

Սյունիքի մարզի սահմանամերձ գոտում երկու անչափահասներ մոլորվել էին եւ, ըստ լուրերի, հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Նրանց մի քանի ժամ անց հայտնաբերեցին, սակայն պարզ չդարձավ՝ արդյոք հարեւան երկրի իշխանությանները բարի կամք դրսեւորեցին, վերադարձնելով հայ պատանիներին, թե՞ այլ կերպ են կրկին հայտնվել Հայաստանի տարածքում։

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին շնորհավորեց Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ Սա թերեւս առաջին անգամն էր, երբ Հայաստանի ղեկավարը նման քայլի է գնում։ Ինչպե՞ս այս ուղերձն ընդունվեց Ադրբեջանում եւ Հայաստանում։

Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած համաժողովը, որի ընթացքում բավական սուր բանավեճ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղհասարակությունների միջեւ։ Կարելի՞ է արդյոք սա կապել երկու երկրների միջեւ պաշտոնական հարաբերությունների հետ, որքանո՞վ են հասարակական կազմակերպությունների շրջանում  առկա մոտեցումները համահունչ պաշտոնական հարաբերություններին։

Վիեննայում մեկ այլ ձեւաչափում հանդիպեցին նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիրները։ Chatham House-ի ձեւաչափով տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ չկան, սակայն հանդիպման փաստն իսկ հետաքրքիր է։

Այս եւ այլ հարցեր Press Klub TV-ի ալիքում տեղի ունեցած «Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քննարկել են քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։