Skip to content

ԱՆԿԱՐԱ-ԲԱՔՈՒ-ԻՍԼԱՄԱԲԱԴ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ․ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ԿԱ՞

Անցած շաբաթ Լաչինում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների հանդիպումը։ Լայնորեն լուսաբանված այդ միջոցառումը առաջին հերթին խորհրդանշական ազդեցություն ունի տարածաշրջանում ընթացող պրոցեսների վրա։

Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ հարաբերությունների լարվածությունը նոր փուլ է թեւակոխել։ 2018-ից ի վեր հավաքական հայերի երկու կարեւորագույն ինստիտուտների միջեւ խորացող կոնֆլիկը, թվում է, վճռական փուլ է մտել։ Ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ, եւ արդյո՞ք այն արտաքին քաղաքական շարժառիթներ ունի։

Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ ռազմական էսկալացիայից հետո Ադրբեջանում նկատելիորեն նվազել են հնդկաստանցի զբոսաշրջիկները։ Ակներեւաբար, դա Բաքվի՝ Հնդկաստանի քաղաքականության դեմ արված գործողությունների հետեւանքն է։ Որքանո՞վ այլ տարածաշրջանում տեղի ունեցող կոնֆլիկտը կարող է ազդել կովկասյան գործընթացների վրա։

Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Միացյալ Նահանգները կրկին սկսել են ընդգծված հետաքրքրություն դրսեւորել Հարավային Կովկասի նկատմամբ։ Ի՞նչ մոտիվներ ունի Վաշինգթոնի քաղաքականությունը։ 

CivilNet ալիքում «Շփման գիծ. Շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը քննարկել են տարածաշրջանին վերաբերող հիշատակած եւ այլ զարգացումները։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբերի համատեղ նախաձեռնության շրջանակներում։