Skip to content

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԿԻԵՎԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՏԱՄԲՈՒԼ․ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Շաբաթվա գլխավոր իրադարձությունն անկասկած Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններն են, որոնք նախատեսված են մայիսի 15-ին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով կազմակերպված այս իրադարձությունից առաջ փորձագետները փորձում են կռահել՝ արդյոք դրանք տեղի կունենան ամենաբարձր մակարդակով, թե՞ ավելի լուրջ փուլի համար  նախապատրաստական բնույթ կկրեն։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից ի վեր Հարավային Կովկասի երկրները հնարավորություն են ունեցել վերանայել իրենց քաղաքականությունը, մասնավորապես, Մոսկվայի հետ հարաբերություններում։ Ուշագրավ է, որ նրանցից ոչ մեկը չի աջակցել նախկին մետրոպոլիային՝ իր ծավալապաշտական գործողությունների մեջ, հակառակը՝ փորձել են հնարավորինս դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը՝ ստանալով տնտեսական եւ քաղաքական ոլորտներում ավելի բարվոք պայմաններ։ Ի՞նչ հետեւանքներ կունենա պատերազմի հնարավոր ավարտը տարածաշրջանի համար՝ արդյո՞ք պետք է սպասել Ռուսաստանի «վերադարձ» Հարավային Կովկաս։

Աշխարհը անցած շաբաթ հետեւում էր նաեւ երկու միջուկային տերությունների՝ Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ ռազմական գործողությունների զարգացմանը։ Մի քանի օր տեւած էսկալացիայից հետո կողմերը ԱՄՆ միջնորդությամբ դադարեցրին կրակը։ Հայտնի է, որ Պակիստանը համարվում է Ադրբեջանի, իսկ Հնդկաստանը՝ Հայաստանի դաշնակիցն ու զինամթերքի մատակարարը։ Ի՞նչ հետեւություններ պետք է անեն երկրները այս էսկալացիայից հետո։

«Շփման գիծ. Շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը քննարկել են տարածաշրջանի վրա ազդող հիշատակած եւ այլ զարգացումները։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբերի համատեղ նախաձեռնության շրջանակներում։