Skip to content

ՄԱՅԻՍԻ 9. ՏՈ՞Ն, ԹԵ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՕՐ

Մայիսի 9-ը շատ երկրներում նշվում է որպես նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր։ Այս տարի՝ Հաղթանակի օրվա 80-ամյակը, տոնակատարություններին զուգահեռ նաեւ բավական աշխույժ քննարկումներ առաջացրեց, հատկապես Արեւելյան Եվրոպայում եւ հետխորհրդային երկրներում։ Պուտինյան Ռուսաստանը Հաղթանակի օրը դարձրել է ժամանկակից ռուսաստանյան պետության գլխավոր տոնը՝ նացիզմի դեմ հաղթանակի նարատիվն օգտագործելով Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ քաղաքականության մեջ։

Նախկին ԽՍՀՄ մաս կազմող տարբեր երկրներ տարբեր կերպ են ընկալում պատերազմի մասին հիշողությունը՝ Հայրենական պատերազմից մինչեւ երկու տոտալիտար կայսրությունների պայքար։ Այս տարվա Մայիսի 9-ը նշանավորվեց նաեւ Մոսկվայում կայացած մեծ շքերթով, որին մեր տարածաշրջանի երկրներից պետության ղեկավարի մակարդակով ներկա գտնվեց միայն Հայաստանը, թեպետ, Ադրբեջանը միակն էր, որը զորախումբ էր ուղարկել՝ մասնակցելու շքերթին։ 

Ինչպիսի՞ն է նացիզմի դեմ հաղթանակի հիշողությունը Հարավային Կովկասում եւ մասնավորապես, Հայաստանում եւ Ադրբեջանում։ Ինչպե՞ս են օրը նշում պետություններն ու հասարակությունները։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Շփման գիծ. արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ընթացքում զրուցել են պատմաբան Իրադա Բաղիրովան եւ քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։