Skip to content

ԵՐԲ ՍՊՈՐՏԸ ՄԻԱՅՆ ՍՊՈՐՏ ՉԷ․ ԳՆԱ՞Լ, ԹԵ ՉԳՆԱԼ ՄԵԿՄԵԿՈՒ ՀՅՈՒՐ

Շաբաթներ անց Բաքուն ընդունելու է ԱՊՀ խաղերը։ Սպորտային աշխարհում անտեսանելի տեղ զբաղեցնող այս միջոցառումը քաղաքական երանգ կարող է ստանալ Հայաստանի պատվիրակության մասնակցության համատեքստում։ Երեւանից հայտարարել են, որ ստացել են Բաքվի հրավերը եւ քննարկում են մասնակցության հարցը, Բաքվում խոստանում են, որ կապահովեն մարզիկների անվտանգությունը։

Որքանո՞վ են հակամարտության փոխակերպման համար կարեւոր միջազգային սպորտային մրջոցառումներին համատեղ մասնակցությունները, ինչու՞ որոշ մարզաձեւերում հայ եւ ադրբեջանցի մարզիկները կարողանում են հանդիպել ու մրցել՝ թեկուզ՝ լարված պայմաններում, իսկ որոշ մարզաձեւերում (օրինակ՝ ֆուտբոլում) միջազգային կառույցները բացառում են երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները։

Այս եւ մարզական ասպարեզում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ «ՍիվիլՆեթի» եթերում, «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման ընթացքում զրուցել են լրագրողներ Դավիթ Ալավերդյանը եւ Ջեյհուն Ալիեւը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շջանակներում։