Skip to content

ԿՈՎԿԱՍԸ՝ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Չինաստանը շարունակում է հետաքրքրություն դրսեւորել Հարավային Կովկասի նկատմամբ։ Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեը պետական այց կատարեց Չինաստան, որը այդ հետաքրքրության դրսեւորումներից էր՝ չինական ապրանքների տրանզիտը դեպի Եվրոպա տեղափոխելու առումով։ Ի՞նչ մասնակցություն կարող են ունենալ տարածաշրջանի երկները այս գործընթացում։  

Շաբաթը նշանավորվեց նաեւ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցով Բաքու։ Նույն օրերին Կալասը հայտարարեց մոտակա շրջանում Երեւան այցելելու մտադրության մասին։ Արդյո՞ք տնտեսական առաջնահերթությունները կարող են գերակայել Բրյուսելի ու Բաքվի միջեւ գոյություն ունեցող արժեքային տարաձայնությունների ֆոնին։ Որքանո՞վ Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման փաստը կարող է հետագայում եւս գործոն լինել այս հարաբերություններում։ 

Անցած շաբաթը նշանավորվեց նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցով Բաքու։ Իրանի նախագահը պատրաստակամություն հայտնեց բարեկամական հարաբերություններ զարգացնելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

Սրվել են հարաբերությունները Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ, որոնց տասնամյակների պատմություն ունեցող կոնֆլիկտը կարող է լայնածավալ պատերազմի վերաճել մոտ օրերին։ Որքանո՞վ միջուկային տերությունների առճակատումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա՝ հաշվի առնելով, որ կողմերից յուրաքանչյուրն իր «նախասիրությունն» ունի տարածաշրջանում։

Այս եւ այլ հարցերի մասին Press Klub TV ալիքում «Շփման գիծ. Շաբաթվա իրադարձությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ զրուցել են քաղաքագետներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։