Թուրքիայում շարունակվում են բազմամարդ ցույցերը ի պաշտպանություն ընդդիմադիր Էքրամ Իմամօղլուի։ Ներկայիս նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը համարվող Իմամօղլուն զարմանալիորեն կրկնում է նրա քաղաքական հետագիծը։ Նա, ինչպես եւ Էրդողանը, Տրապիզոնից է, երկուսն էլ զբաղեցրել են երկրի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, եւ Էրդողանը, ինչպես եւ իր ներկայիս հակառակորդը, ազատազրկվել է ընդդիմադիր գործունեության շրջանում։ Ի՞նչ հետեւանքներ կունենա այս գործընթացը Թուրքիայի եւ նրա հարեւանների, այդ թվում Ադրբեջանի ու Հայաստանի համար, ինչպե՞ս են ընկալում Թուրքիայում ընթացող իրադարձությունները Եվրոպայում։
Թեմայի շուրջ pressklub TV-ի եթերում, «Շփման գիծ. Արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ զրուցել են Եվրոպայում բնակվող փորձագետներ Անուշ Բեգոյանը եւ Ռաուֆ Միրկադիրովը։ Նրանք քննարկել են նաեւ այս օրերին հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը եւ դրա հնարավոր հետեւանքները տարածաշրջանի խաղաղության կայացման գործընթացում։
Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնության շրջանակներում։