Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, սակայն Բաքուն դեռ որոշ նախապայմաններ է առաջադրում այն ստորագրելու համար։ Երկու երկրներից այս օրերին հնչող հայտարարությունները տպավորություն չեն ստեղծում, որ կողմերը պատրաստ են խաղաղության։ Փորձագիտական շրջանակները կասկած են հայտնում, որ անգամ եթե փաստաթուղթը ստորագրվի, այն չի կարող դառնալ խաղաղության եւ հաշտության երաշխիք։ Ի՞նչը կարող է նման երաշխիք հանդիսանալ, ի՞նչ է պետք անել, որպեսզի կողմերի միջեւ վստահության բացակայությունը հաղթահարվի։ Ինչպե՞ս կարող են երկու երկրների խաղաղասեր քաղաքացիները օգնել որոշում կայացնողներին։ CivilNet-ի եթերում «Շփման գիծ․ արդիական թեմա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ մարդաբան Նոնա Շահնազարյանը եւ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն քննարկել են այս եւ այլ հարցեր։
Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնութան շրջանակներում։