Դասակարգված հոդվածներ հեղինակային իրավունք

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱԲԱԹՎԱ ՓԱՍՏԵՐԻ

Անցնող շաբաթում զարգացավ և մեկնաբանություններ ու քիչ թե շատ պարզություն ստացավ դեռևս նախորդ շաբաթում ի հայտ եկած պատմությունը, որին դժվար է այլ վերնագիր տալ,  քան «ընդդիմադիր ակտիվ գործունեության հետևանքները»: Ինչքան էլ դա պոպուլիստական է հնչում բուն պատմության գլխավոր հերոսի շուրթերից, սակայն ամեն ինչ կարծես թե հենց այդպես է: Համենայնդեպս դրա դերակատարները պետք է գիտակցեին, որ առնվազն այդ տպավորությունն են թողնելու: Կարդալ ավելին –»

ՍԵՓԱԿԱՆ ԵՎ ԱՅԼՈՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Վերջին ամիսներին մեդիա դաշտում առավել հաճախ են խոսում հեղինակային իրավունքի խնդիրների մասին:
Մեդիա և գովազդային շուկայում սկսել է կարևոր գործոն համարվել, այսպես կոչված, «քլիքը»: ԶԼՄ-ները կարծում են, որ հենց դրանց թվով է պայմանավորված գովազդատուների նախընտրությունը մեդիա դաշտում: Ինչքան էլ համացանցային գովազդը դեռևս իր նախնական փուլում է և ծավալներով չի կարող մրցել անգամ նույն լրատվամիջոցի տպագիր տարբերակի հետ, հանուն արդարության պետք է նշել, որ սա այնքան էլ հեռու չէ իրականությունից, ինչպես և հավաստիացնում են ինտերնետային գովազդի մասնագետները: Այստեղ մխիթարական է այն, որ նույն մասնագետները սա պայմանվորված են համարում ոլորտի զարգացման՝ անցումային փուլում լինելու փաստով: Կարդալ ավելին –»

ԲՈՂՈՔ՝ ԽՈՍՔՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ

Մոտավորապես 15 տարի առաջ հայաստանյան լրագրողներից մեկն ասաց, որ մի օր ինքը գնալու է լուսաբանելու ՀՀ կառավարության նիստը կամ դրան հաջորդող ճեպազրույցը, իսկ վերադարձին գրելու է այն մասին, թե ինչ հոյակապ շենքում է աշխատում ՀՀ կառավարությունը և շարադրելու է շենքի և դրա ճարտարապետական հորինվածքի պատմությունը, ճարտարապետների կենսագրությունները: Սա՝ իբրև ակցիա, բողոքի ձև՝ կառավարության աշխատաոճի, պետական պաշտոնյաների հակաօրինական գործողությունների և նրանց կայացրած որոշումների՝ «կյանքից ու աշխարհից կտրվածության» դեմ:

Համաձայնեք՝ բողոքի մի տեսակ ինտելիգենտ և «միայնակ» ձև էր մտածված: Դրա արդյունավետությունը թերևս կլիներ գրեթե զրոյական կամ այսօրվա լեզվամտածողությամբ՝ որ ի՞նչ: Կարդալ ավելին –»