ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՆՏԵՍՎԱԾ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Digital«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունելով՝ Ազգային ժողովը, ինչպես նաև կառավարությունը, կարելի է ասել, «մեյք ափ» են արել թվային հեռարձակման ներկա իրավիճակը այդ շպարի տակ լիքը թերություններ թաքցնելով:

Գործադիրից հնչող պնդումները, թե լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները մարզերում մասնավոր մուլտիպլեքսի հեռանկարում մենաշնորհացման վտանգներ տեսնելու առումով, արդարացված չեն, ըստ էության չեն պատասխանում այդ նույն լրագրողական կազմակերպությունների շատ այլ մտահոգությունների:

Անտեսելով տարիներով լրագրողական կազմակերպությունների ահազանգերը, առաջարկությունները, մասնագիտական խորհրդատվությունը, օրենսդրական նախաձեռնությունները՝ վերը նշված օրինագծով ինչ-որ լուծում տրվում է ընդամենը երկու խնդրի՝ գործող օրենսդրությունում եղած բազմաթիվներից:

Մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման և շահագործման կարգ ու պայմաններ և 2010թ. թվային հեռարձակման լիցենզիա չստացած մարզային հեռուստաընկերությունների հետագա ճակատագիր՝ ահա այն երկու հարցերը, որոնք առանձնացրել են կառավարությունն ու ԱԺ-ն: Եվ մի օրենքով «լուծել»:

Եվ երբ մասնագիտական միավորումները մատնացույց են անում այդ մնացած բազմաթիվները, հնչում է ի՞նչ, ճիշտ է ՝լռություն:

«Ընդունված օրենքը չի լուծում … Հայաստանի հեռարձակման ոլորտի մի շարք ավանդական խնդիրներ. կարգավորող մարմնի (Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի) անկախությունը, իր գոյությունը ապահովող հարկատուների առջև Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվողականություն, լիցենզավորման մրցույթների թափանցիկություն և անաչառություն», – արձանագրում են դեկտեմբերի 18-ի հայտարարության հեղինակները:

Թվում է, թե այս փոփոխությունների ընդունմամբ շեշտը դրված է սոցիալական բաղադրիչի վրա, ճիշտ է՝ ոչ այնքան համոզիչ կերպով. ամեն ինչ արեցինք, որ մարզայինները չփակվեն հանկարծ, այդքան մարդ գործազուրկ չդառնա: Սա էլ տարբերակ է, հնարավոր է, ընդամենը դժգոհության նոր պատուհան չբացելու նպատակով: Գոնե առայժմ:

Մինչդեռ, ըստ այդ կազմակերպությունների, 2016թ. հունվարից շարունակելով գործել անալոգային համակարգով, մարզային այդ հեռուստաընկերությունները հայտնվելու են թվային համակարգով աշխատողների հետ անհավասար պայմաններում՝ «ինչպես ազդանշանի որակի, պաշտպանվածության, այնպես էլ լսարանին հասանելիության ու գովազդատուների համար գրավչության առումով»:

Հասանք մեխին. «Ստացվում է, որ իշխանությունները նշված տեղական հեռուստաընկերությունները չեն փակում օրենքի ուժով, բայց ստեղծում են անհավասար պայմաններ, որոնք կարող են հանգեցնել նրանց գործունեության աստիճանական դադարեցմանը»,- գնահատում են մասնագետները։

Ահա «մեյք ափի» տակ մնացած, վատ թաքցրած թերությունները, որոնք մտահոգում են լրագրողական համայնքին:

Իսկ ստացված պատասխանները՝ առնվազն մամուլում հրապարակված, փորձ են տպավորություն ստեղծելու, թե օրենքի մշակման և ընդունման ժամանակ հեղինակներն ակտիվ համագործակցել են լրագրողական կազմակերպությունների հետ: Ինչը պատրաստվում են նաև շարունակել :

Մինչդեռ համագործակցությունը հաստատ առավել լայն դաշտ ու հեռահարություն է ենթադրում, ինչպիսիք պահանջում են հեռարձակման ոլորտի ազատականացման, զարգացման, մրցակցության խրախուսման անտեսված հիմնահարցերը։

Լուսանկարը՝ news.am կայքից:

Trackbacks/Pingbacks

Leave a Reply to Թվայնացման անտեսված հիմնահարցերը Cancel reply

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.