ԴԱՏԱՐԿ ԷԿՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Շատ հաճախ, եթե ոչ՝ ամեն անգամ, Հայաստանի Հանրային հեռուստատեսության մասին հանրային-հրապարակային խոսքը ալեկոծություններ է առաջացնում հայաստանյան հանրության մեջ: Այս նախադասության մեջ «հանրային» բառի նման գերօգտագործումը ամենևին էլ ինքնանպատակ չէ. Հանրային հեռուստատեսությունը, որքան էլ ջանում են ոլորտի պատասխանատուները, մոռացության չի մատնվում հանրության կողմից: Ավելին, հանրությունը համառորեն շարունակում է պահանջներ ունենալ դրանից և ներկայացնել այդ պահանջները:

Փետրվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը հայնտվեց Ազգային ժողովում:  Ի դեպ, ըստ որոշ լրատվամիջոցների՝ նա գնացել էր ներկայացնելու իր ղեկավարած կառույցի 2014 թվականի գործունեության հաշվետվությունը, համաձայն այլ ԶԼՄ-ների՝ 2013-ի՛ հաշվետվությունը:Հանագամանք, որ հնարավոր չէ ճշտել ՀՌԱՀ-ի կայքից, քանի որ հաշվետվությունը ներկայացնելու մասին տեղեկությունը բացակայում է, իսկ կայքի «Տարեկան հաղորդագրություն» բաժնում վերջին հաղորդագրությունը 2013 թվականի գործունեության մասին է):

Սակայն հերիք է այդպիսի մի հրապարակային առիթ, և տեղում են դժգոհությունները հեռուստատեսություններից, այդ թվում՝ Հանրային: Սխեման մոտավորապես նույնն է՝ իշխող կուսակցության պատգամավորները հայտնում են իրենց գոհունակությունը հեռուստատեսությունների՝ օրեցօր բարելավվող եթերից, մանավանդ՝ հաղորդվող տեղեկությունների և արտահայտվող կարծիքների բազմազանությունից: Իսկ ընդդիմադիրները և ընդդիմախոսները՝ ճիշտ հակառակը: Այս կարծիքները հատկապես ծայրահեղանում և ուժգնանում են Հանրային հեռուստատեսության պարագայում: Ընդդիմադիր պատգամավորը նույնիսկ  Հանրայինի անունը  «փոխեց» Հանրապետականի:

Փոխեց, իսկ գուցե իրերը կոչեց իրենց անունո՞վ:

Ինչ խոսք, իշխանական պատգամավորներն էլ են դժգոհ լինում եթերից, միայն դա այդ դժգոհությունը ձևակերպում են անորոշ և ուղղում անորոշ հասցեատիրոջը:

Հատկանշական է, որ անկախ այս հարցի նկատմամբ հանրային հետաքրքրության առկայությունից, այն իրեն զգացնել է տալիս ժամանկ առ ժամանակ՝ առիթ եղած դեպքում:

Հանուն արդարության պետք է նշել, որ հանրային դիսկուրս հանրային հեռուստատեսության, դրա որակի շուրջ կա, սակայն դիսկուրսը հիմնականում այն բովանդակությամբ է, թե ինչ չպե՛տք է լինի հանրային հեռուստատեսությամբ: Եվ ոչ թե այն, թե ինչ պե՛տք է լինի: «Պետք է» -ն երբեմն հայնտվում է, սակայն՝ հիմնականում ցանկությունների կամ ինքնագովազդի տիրույթում:

Իսկ ընդհանրապես եթե աշխատել «չպետք է»- ի ուղղությամբ, այդ ճանապարհը կարող է տանել մի տեղ, ուր հերթով հանելով «չպետք է»-ները, կմնա դատարկ կապույտ էկրանը:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*