ԹՇՆԱՄԻ-ԲԱՐԵԿԱՄ

Անցնող շաբաթում Ռուսաստանի Պոդոլսկի մարզում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող մեր հայրենակցի թեման  ԶԼՄ-ներում թերևս մղվեր երկրորդ պլան, եթե միայն ատոմային պայթյուն լիներ: Ատոմային պայթյուն չեղավ: Մեր հասարակությունն զբաղված էր օտարության մեջ հայտնված իր զավակի նվազագույն իրավունքների ոտնահարման հարցերով: Նույն գործին էր լծված նաև մամուլը` լայն իմաստով:

Ընդհանրապես զանգվածային լրատվամիջոցները և սոցցանցերը անցնող շաբաթում ևս մեկ անգամ ակնառու ցուցադրեցին, թե ինչ ասել է քսանմեկերորդ դարի մեդիա. երբ տեղի ունեցող իրադարձության լուսաբանումը կատարվում է այդ իրադարձությանը գրեթե զուգահեռ` աշխարհի որ ծայրում էլ այն տեղի ունենա:

Պոդոլսկին հետևեց Երևանի ներաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, ԶԼՄ-ները զուգահեռ ձեռքները վերցրին այդ մյուս թեժ թեմայի կծիկը և այլն: Այլ հարց է, թե ինչքանով և որ դեպքերում է  այդ օպերատիվությանը պատրաստ մեր հասարակությունը:

«Հայաստանի թիվ մեկ թշնամին»

Որ հասարակությունը մեծ հաշվով պատրաստ է և նույնիսկ անհամբեր սպասում է տեղեկությունների և հատկապես դրանցից սկանդալայիններին, կարծես թե կարիք չկա ապացուցելու: Իսկ այ երբ բանը հասնում է որևէ կոնկրե′տ մեկին, հասարակությունը` գուցե, բայց այդ կոնկրե′տ մեկը ոչ միշտ է պատրաստ իր մասին տեղեկությունների հրապարակմանը: Իհարկե` ոչ նպաստավոր տեղեկությունների:

Անցնող շաբաթում լրագրողներն իրենք հրապարակեցին հետևյալ տեղեկությունը.«Հայաստանի համար մեկ թշնամին ժուռնալիստներն են, ինչքան ժուռնալիստներից հեռու լինես, քո փայ աստծուն մոտ կլինես», որի հեղինակը, իր բնորոշմամբ «մի փոքր բանից մեծ պատմություն բարձրացնող» լրագրողներից դժգոհ պաշտոնյաէ: Ինչ խոսք, ծեծկռտուքում ներգրավված լինելու մասին պատմությունն ավելի հաճելի է կարդալ, երբ այն ոչ թե քո մասին է, այլ առնվազն հարևանիդ, սակայնանգամեթեդժգոհությունըտեղինէևմարդնիրավացիորենէդժգոհմերգործընկերներից, վերոնշյալ գլոբալ եզրակացությունները եթե ոչ` վտանգավոր, գոնե ծիծաղելի կարող են լինել:

Ոչ միայն ծիծաղելի, այլև` օրիգինալ

Անցնող շաբաթում ԶԼՄ-ներից ևս մեկ դժգոհություն հայտնվեց , սակայն` ավելի օրիգինալ: Ամերիկյան երգչուհին իր մերկ կրծքի լուսանկարի հրապարակման վրեժը լրագրողներից առավ ոչ միայն պարզապես այդ մասին ծաղրական երգ ներկայացնելով, այլև… ամբողջովին մերկանալով:

Հավանաբար երգչուհուն այդպիսով կհաջողվի մարել լրագրողների հետաքրքրությունը իր մերկության նկատմամբ նաև առաջիկա տարիների համար:

Եվ դո՞ւ, Բրուտո′ս

Մերկության հանդեպ` գուցե թե, իսկ մարդկանց էլեկտրոնային գաղտնարանների և  գաղտնիքների հանդեպ հետաքրքրությունը հավանաբար գնալով կսաստկանա: Պարբերաբար թեժացող լրտեսական կրքերի ֆոնին ոչ այն է սառը, ոչ այն է` եռման ցնցուղի պես հնչեցինՄԱԿ-ի Էլեկտրակապի միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի խոսքերը.«Հիմարություն կլիներ մտածել, որ իմ էլեկտրոնային նամակագրությունը չի հսկվում»: Այսպիսով փաստելով տեղեկատվական պատերազմի մշտական առկայությունը` Գլխավոր քարտուղարը կարծես ոչ այնքան կոչ է անում պայքարել հունուն անձնական տվյալների անձեռնմխելիության, որքան փաստում, որ այդ տեղեկատվական պատերազմում ամենաքիչը անձամբ ինքը հանձնվել է և մյուսներին էլ նույն բարի խորհուրդն է տալիս:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.