Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակը Հայաստանի լավագույն լրագրողների, ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների համար
Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակը Հայաստանի լավագույն լրագրողների, ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների համար սահմանվել է 1998 թվականին: 1998թ. մրցանակը շնորհվել է 5, 1999-ին 11, 2000-ին`10, 2001-ին`11, 2002-2003-ին`7, 2003-2004-ին`6, 2004-2005-ին`10, 2005-2006-ին` 4, 2006-2007-ին`3, 2007-2008-ին`3, 2008-2009-ին`5, 2009-2010-ին`3, 2010-2011-ին` 4, 2011-2012-ին` 4 լրագրող, լրատվամիջոց և լրագրողական կազմակերպություն:
Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակի կանոնադրությունը` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
ԱՄՆ կառավարության և Եվրոպական միության Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը մրցանակը
1998թ. մայիսին Երևանի մամուլի ակումբին, ի թիվս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ 28 երկրներից ընտրված 50 կազմակերպությունների և անհատների, շնորհվել է ԱՄՆ կառավարության և Եվրոպական միության Ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը մրցանակը (ռուսերեն, անգլերեն):
Շնորհավորական նամակ Երևանի մամուլի ակումբին
Երևանի մամուլի ակումբին ուղղված շնորհավորական նամակում (ռուսերեն, անգլերեն), որը ստորագրել են ԱՄՆ նախագահ Ուիլյամ Քլինթոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժակ Սանտերը և Միացյալ Թագավորության վարչապետ Թոնի Բլերը, մասնավորապես ասված է. «…Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության անունից ուրախ ենք նշելու ձեր համարձակությունը և ներդումը ժողովրդավարության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների զարգացման մեջ:







